Please ensure Javascript is enabled for purposes of website accessibility

Հայաստանի Հակադոպինգային Գործակալությունը տեղեկացնում է, որ բռնցքամարտի մարզիկ ՋԱԻԱՆԻ ՋՈՒՄԿԱ-ն խախտել է հակադոպինգային կանոնները՝ համաձայն 2.1-րդ և 2.2-րդ հոդվածի՝ 2024 թվականի հունիսի 15-ին մրցումային նմուշառման ժամանակ ՄՈԴԱՖԻՆԻԼ-ի (S6 ԽԹԱՆԻՉՆԵՐ, S6.A. ՈՉ ՀԱՏՈՒԿ ԽԹԱՆԻՉՆԵՐ) առկայության հետևանքով։ Համաձայն 10.2.1-րդ հոդված(ներ)ի՝ Հակադոպինգային Գործակալությունը սահմանել է 4 տարի որակազրկման ժամկետ: Որակազրկման ժամկետը սկսվում է 2024 թվականի սեպտեմբերի 23-ից և կտևի մինչև 2028 թվականի հուլիսի 09-ը՝ հաշվի առնելով ՋԱԻԱՆԻ ՋՈՒՄԿԱ-ի ժամանակավոր հեռացման ժամկետը՝ համաձայն Հակադոպինգային կանոնների 10/13/2 հոդվածի:

Հակադոպինգային Գործակալության դոպինգ թեստավորման սպա Գոհար Սահակյանը 2024թ հուլիսի 23- օգոստոսի 11-ը մասնակցեց Փարիզի ամառային օլիմպիական խաղերին՝ որպես միջազգային կարգի դոպինգ թեստավորման սպա։ Գոհար Սահակյանը գերազանց դրսևորեց իր գիտելիքները և փայլուն կերպով կատարեց իր առջև դրված առաջադրանքները։

Հակադոպինգային Գործակալությունը հրապարակել է աղտոտված հավելումների նոր ցուցակ, որոնք պարունակում են արգելված նյութեր։

Հղում՝

Հակադոպինգային Գործակալության կարգապահական կոմիտեն մարզիկ Սերգեյ Ալվանյանի նկատմամբ կայացրել է որոշում հակադոպինգային կանոնների խախտման համար՝ Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության Օրենսգրքի 2․1 կետի և Հակադոպինգային Գործակալության հակադոպինգային կանոնների համաձայն։

Որակազրկման ժամկետը կսկսվի թեստավորման օրվանից՝ 2023 թվականի դեկտեմբերի 23-ից և ուժի մեջ կմնա մինչև 2027 թվականի դեկտեմբերի 23-ը։

Կարդացեք ավելին ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄՆԵՐ հղումով:

Հոկտեմբերի 14-15-ը տեղի ունեցավ առաջին միջազգային հակադոպինգային համաժողովը՝ «Ներքին համակարգման ամրապնդում, Հայաստանում սպորտում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցման բարելավման միջոցով» խորագրով։ Միջազգային հակադոպինգային համաժողովին իրենց ելույթով մասնակցեցին ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Կամիլա Ուբիլուս Դեուրը, ՀՀԳ-ի տնօրեն Թոմ Մեյը, ՀՀԳ-ի գործադիր խորհրդի անդամ, Կենտրոնական Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ Մայքլ Ցեպիչը, Թեստավորման Միջազգային Գործակալության միջազգային հարաբերությունների ավագ մենեջեր Մայքլ Ասկը, Սիբերսդորֆի հակադոպինգային լաբորատորիայի տնօրեն Գյունտեր Գմայները, Բուլղարիայի Հակադոպինգային Գործակալության գլխավոր քարտուղար Սիլվիա Մինդովան, Ղազախստանի Հակադոպինգային Գործակալության տնօրեն Մայրա Բակաշևան, Հունգարական Հակադոպինգային Գործակալության տնօրեն Ագնես Տիշեկերը և իրավաբան Գերգելի Սաբոն, Վրաստանի Հակադոպինգային Գործակալության տնօրեն Պավլե Կասրաձեն։
Համաժողովի արդյունքում մշակվել է 2024 թվականին ՊԵԿ-ի և ներքին գործերի ներկայացուցիչների հետ համատեղ կրթական սեմինարների անցկացման վերաբերյալ նախագիծ։ Ինչպես նաև մշակվել է ներքին համագործակցության ուժեղացման մեթոդոլոգիան՝ արգելված նյութերի մաքսանենգության, անօրիանական վաճառքի հսկողության ուժեղացման նպատակով։ Հրավիրված մասնագետների կողմից ստացվել են առաջարկներ Հայաստանի ազգային հակադոպինգային կազմակերպության աշխատանքներրը բարելավելու համար։

«Հակադոպինգային Գործակալություն» ՊՈԱԿ-ը ՀԱՕԿ-ի հետ ստեղծել է նոր ուսումնական տեսաֆիլմ