Հայաստանի Հակադոպինգային Գործակալություն
«Հակադոպինգային Գործակալություն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 9-ի Ն-1156 որոշմամբ, որպես «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ։
«Հակադոպինգային Գործակալություն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 9-ի Ն-1156 որոշմամբ, որպես «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ։ Կազմակերպությունը պարտավոր է համապատասխանել Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքին և կատարել Օրենսգրքով նախատասեված իր պարտավորությունները։ Գործակալությունը իր գործնական որոշումները կայացնելիս անկախ է պետական և հասարակական կազմակերպություններից։ Գործակալությունը մշակել և հրապարակել է ՀՀ հակադոպինգային կանոնները, որոնք հաստատվել են Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության (ՀՀԳ) կողմից 2020 թ-ի հոկտեմբերի 26-ին։ Գործակալության գործունեության առաջնային առարկան է իրականացնել մարզիկների, մարզիչների և սպորտային բժիշկների իրազեկում և կրթություն, որի իրականացման համար Գործակալությունը 2011-2022 թվականը արժանացել է ՀՀԳ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-Ի և ՄՕԿ-ի 11 դրամաշնորհների։ Տարեկան Գործակալությունը իրականացնում է ազգային մակարդակի մոտ 150 մարզիկի արտամրցումային և մրցումային թեստավորում և նույնքան միջազգային մակարդակի հայ և արտերկրյա մարզիկների դոպինգ ստուգում։ Վերջին 10 տարում Գործակալության դոպինգ սպայերը, որոնցից 4-ը արտոնագրված են, որպես միջազգային կարգի դոպինգ սպայեր, աշխատել են 6 խոշորագույն աշխարհի և եվրոպայի առաջնություններում։
2021 թվականին զարգացրել և բարելավել է Հայաստանի Ազգային Հակադոպինգային կազմակերպության վարչական ընթացակարգերը՝ սպորտում արգելված նյութերի և մեթոդների դեմ պայքարն ուժեղացնելու համար։
2016 թվականին բարձրացրել է ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի արդյունավետությունը՝ համագործակցելով միջազգային ֆեդերացիաների հետ։
Անժելա Սահակյանը ձմեռային օլիմպիական և եվրոպական օլիմպիական խաղերին իրականացրել է ավելին քան 100 թեստ։
2021 թվականին Գործակալության չորս դոպինգ ստուգման սպայեր Անժելա Սահակյանը, Գոհար Սահակյանը, Սոֆյա Այվազյանը, Դավիթ Մոսինյանը անցել են միջազգային թեստավորման գործակալության կողմից անցկացված քննությունը և որակավորվել են որպես միջազգային դոպինգ սպա։
ՀՀԳ-ի տնօրենի գլխավորված հանձնաժողովի կողմից Կարեն Ստեփանյանը ընտրվել է որպես հակադոպինգային կրթական թիմի անդամ և մասնակցել է 2012 թ․ պատանեկան Օլիմպիական խաղերին։
Արեգ Հովհաննիսյանը 2 տարի ղեկավարել է Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպությունը։ Հանդիսացել է Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության (այսուհետ՝ ՀՀԳ) կրթության կոմիտեի հիմնադիրներից և առաջին անդամներից մեկը։
2014 թվականին կազմակերպել է հակադոպինգայի կրթական և իրազեկման ծրագիր միջազգային և ազգային սպորտային իրադարձությունների համար։
Օլիմպիական խաղերի կոմիտեի կողմից անցկացվել է շատ խիստ քննություն, որին մասնկացել են 1000 ավել դոպինգ ստուգման սպայեր և մրցույթի արդյունքում Անժելա Սահակյանը ներգրավվել է դոպինգ ստուգման սպայերի միջազգային թիմում։ Անժելա Սահակյանը ձմեռային օլիմպիական և եվրոպական օլիմպիական խաղերին իրականացրել է ավելին քան 100 թեստ։
«Հակադոպինգային Գործակալություն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 9-ի Ն-1156 որոշմամբ, որպես «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ։
© 2022 Հայաստանի Հակադոպինգային Գործակալություն Բոլոր Իրավունքները Պաշտպանված Են